News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժել է վերացական դատողություններով, առանց որևէ հիմնավոր փաստարկի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը: Ըստ փաստաբանի՝ Մանվել Գրիգորյանի կողմից ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելու մեղադրանքը հնարովի է և մտացածին.

«Նա այդ արարքը չի կատարել, և լիահույս եմ, ու շուտով նախաքննությունը դրա գնահատականը կտա»,–նշեց նա՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանն առանչություն չունի  իրեն պատկանող տարածքում հայտնաբերված զինվորների համար նախատեսված ծանրոցների հետ։

«Ես որպես պաշտպանական կողմ ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ՝ այդ արարքը զազրելի արարք է, իմ պաշտպանյալն այն չի կատարել»,–ասաց նա։

Նրա խոսքով՝ վայրը, որտեղից հայտնաբերել են զինվորների համար նախատեսված սնունդը, եղել է ԵԿՄ պահեստը:

«Այնտեղ եղել է ոչ միայն այդ սնունդը, այլև` բազմաթիվ տասնյակներով մեքենաներ, ԵԿՄ մեքենաներ: Այնտեղ այլ կառույցներին պատկանող գույք էլ է եղել: Այո, սեփականության իրավունքով տարածքը պատակնել է իմ պաշտպանյալին, բայց այստեղ եղել են տարբեր կազմակերպություններ»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ թեև կալանքի հետ կապված իրենք դժգոհություններ ունեն, սակայն նախաքննության օբյեկտիվության հետ կապված կասկածներ չունեն ։

«Չունեմ այն ենթադրությունը, որ ցանկանում են անձի գլխին սարքել և այլն»,–ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով, եթե պարզվի, որ պետական լիազոր մարմիններն ինչ–ինչ պատճառներով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են փոխանցում Նիկոլ Փաշինյանին, նշանակում է մեր երկրում արդարադատությունն այդ դրվագով կաղում է։

«Պաշտոնապես հայտարարում եմ, պարո՛ն վարչապետ, Ձեզ ճիշտ չեն իրազեկում, դուք  այս դրվագով չեք տիրապետում իրավիճակին, հանձնարարե՛ք կոմպետենտ անձի,  որպեսզի վերջինս ստուգի և Ձեզ զեկուցի արդյոք կան հիմքեր, որպեսզի Մանվել Գրիգորյանը շարունակի կալանքը կրել, եթե նման հիմքեր կան, ուրեմն ես որպես փաստաբան ստախոս եմ։ Եթե նման հիմքեր չկան, նշանակում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում, նա գտնվում է պատանդի կարգավիճակում»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Խոսքը վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ