News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս օրինագծով առաջարկվում է արգելել որոշ գետերի եւ գետաբերանների վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Այս մասին հեկտեմբերի 17-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:

Դրանից զատ, նա հավելեց, որ անհրաժեշտ է ՀԷԿ-երի կառուցումն արգելել այն գետերի վրա, որտեղ էնդեմիկ ձկնատեսակներ են բնակվում: «Խոսքը հիմնականում Սեւանա լճի մասին է»,- պարզաբանեց Գրիգորյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հետաքրքրվեց, թե ինչ պետք է լինեն այն ՀԷԿ-երը, որոնք արդեն կառուցվել են եւ բնապահպանական վտանգ են ներկայացնում: Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը արձանագրեց, որ դրանք արդեն կառուցվել են, եւ որ կա շինարարության թույլտվությունը հետ կանչելու հնարավորություն, բայց այդ դեպքում ֆինանսական փոխհատուցում կպահանջվի: «Կառավարության առաջարկը չի վերաբերում նախկինում կառուցված ՀԷԿ-երին, եւ մենք միայն կարող ենք դիմել դրանց սեփականատերերին՝ իրենց գործունեությունը վերանայելու առաջարկով»,- պարզաբանեց պաշտոնյան:

Այս օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ