News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ըստ «2018թ. մրցունակության համաշխարհային զեկույցի»՝ Հայաստանը 140 երկրների շարքում 70-րդն է։

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ «Համաշխարհային տնտեսական ֆորումը» մեկ տարի հետ է գնացել եւ նույն մեթոդաբանությամբ հաշվարկել է նաեւ նախորդ տարվա ցուցանիշը եւ «համեմատելով նախորդ տարվա հետ կարող ենք փաստել, որ Հայաստանը 2 դիրքով բարելավել է իր ցուցանիշը, իսկ ցուցիչի առումով մեր հարեւանները Ադրբեջանն ու Մոնտենեգրոն են»։

Փորձագետը նշեց, որ Հայաստանը  համեմատվում է Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Ղազախստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան, Ղրղըզստանը, Տաջիկստանը. «Այս խմբում Հայաստանն իր դիրքով հինգերորդն է՝ զիջում է Ռուսաստանին, Ղազախստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին, փոփոխությունները տարբեր են եղել, Ադրբեջանը 4 դիրքով նվազեցրել է իր ցուցանիշը, իսկ լավագույն արդյունքը ցուցաբերել է Ուկրաինան 6 դիրքով բարելավելով ցուցանիշը, սակայն մրցունակության առումով ՀՀ–իդ դեռ հետ է մնում։ Հայաստանի համեմատական դիրքը Եվրասիական տարածաշրջանում բավականին լավ է, միակ ցուցանիշը, որով Հայաստանը  նշանակալի զիջում է, շուկայի փոքր չափն է, դա բնականորեն երկրի տարածքի մեծությամբ է պայմանավորված»։

Սեւակ Հովհաննիսյանը նշեց, որ լավագույն արդյունք դիրքի առումով գնահատվել է աշխատուժի շուկա հենասյունով՝ 33-րդն ենք 140 երկրների շարքում»։

Նա ներկայացրեց ամեն հենասյան առումով ՀՀ ցուցանիշները առաջատարների հետ համեմատած։ Փորձագետի խոսքով՝ առավելագույն գնահատականը առողջապահության ցուցանիշով ենք ստացել՝ 100-ից 83, սակայն Հայաստանի պարագայում շուկայի չափն ու նորարարության կարողություններն ամենամեծ ճեղքվածքն ունեն լավագույնի  հետ։

«Ինտիտուտներ հենասյունով առումով  Հայաստանը 67-րդ տեղում է, պետական կարգավորումը համեմատաբար թեթեւ է, սակայն առկա է սոցիալական կապիտալի զգալի դեֆիցիտ, որով 122-րդ տեղում ենք։ Դիրքերը համեմատաբար վատ են նաեւ էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործման ցուցիչով, որով 97-րդն ենք։ Ենթակառուցվածքների ցուցանիշով Հայաստանը 74-րդն է, հիմնական խնդիրը ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքն է եւ օդային տրանսպորտի կապակցվածությունն աշխարհի հետ, որով 93-րդն ենք, էական է էլեկտրաէներգիայի փոխանցման եւ բաշխման կորուստները, որով 82-րդ տեղում ենք, սակայն Հայաստանը դրական կողմ ունի էլեկտրաֆիկացիայի մակարդակով»։

Փորձագետը ներկայացրեց, որ ՏՀՏ ոլորտում Հայաստանը զբաղեցնում է առաջատար դիրք օպտիկամանրաթելային կապի ինտերնետ բաժանորդների թվով՝ 37-րդն է 140 երկրների շարքում, 100 բնակչի հաշվով 4.7 բաժանորդագրություն ունենք։

«Մակրոտնտեսականա կայունության հենասյան մեջ Հայաստանի հիմնական խնդիրը, արտաքին պարտքի դինամիկան է. Հայաստանը 101-րդ տեղում է, ինչը, պոտենցիալ ռիսկ է մակրոտնտեսական տեսանկյունից»,–նշեց Հովհաննիսյանը։

Կրթություն եւ հմտություններ հենասյունով, նրա խոսքով, Հայաստանը 55-րդն է՝ 140 երկրների մեջ. «Այստեղ բավականին հետաքրքիր է, որ մեկ ուսուցչին բաժին ընկնող աշակերտների հարաբերակցության եւ կրթություն ստանալու միջին տարիների քանակի առումով՝ մենք բավականին լավ դիրքեր ենք զբաղեցնում, սակայն, մեզ մոտ խնդիր է առաջանում որակյալ կադրերի տեսանկյունից։ Նախ՝ անձնակազմի վերապատրաստման վրա ընկերությունների ծախսերը բավականին քիչ են, դրանով Հայաստանն 97-րդ տեղում է, շրջանավարտների հմտությունների ցուցանիշով 89-րդ տեղում ենք, եւ ընկերությունները խնդիրներ ունեն համապատասխան հմտություններով աշխատակիցներ գտնելու առումով»։

Տնտեսագետը ասաց՝ ապրանքների շուկայի տեսանկյունից Հայաստանի ամենաուժեղ կողմն այն է, որ շուկայում գերիշխող դիրք ունեցողների կշիռը բավականին քիչ է, այս ցուցանիշով Հայաստանը 19-րդն է. «Մենք խնդիր ունենք մաքսային սակագների բարդության հետ, ինչը հիմնականում պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ՝ այս ցուցանիշով ԵՏՄ բոլոր երկրներն ունեն բավականին ցածր գնահատական։ Ցածր գնահատական ունենք նաեւ մաքսազերծման ընթացակարգերի արդյունավետության ցուցանիշով՝ 81-րդ տեղում ենք»։

Արժեթղթերի շուկան, Հովհաննիսյանի խոսքով, շարունակում է մնալ ֆինանսական համակարգի թույլ կողմերից մեկը. «Ֆինանսական համակարգում 87-րդ տեղում ենք, թույլ կողմերն են շուկայի կապիտալիզացիայի ցածր մակարդակը, որով 110-րդն ենք, եւ չաշխատող վարկերի կշիռ ցուցանիշով 83-րդն ենք, որը վարկային պորտֆելի 6.7%-ն է կազմում։ Հայաստանում բիզնեսի հիմնումը արագ է եւ քիչ ծախսատար, սակայն խնդրահարույց է բիզնեսը փակելը։ Սնանկացման կարգավորման դաշտը լուրջ խնդիրներ ունի Հայաստանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ