News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 2018թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ով ներկայացրել է իրականացված աշխատանքները, ամառային զորակոչի կազմակերպման եւ անցկացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Զեկույցում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ամառային զորակոչի դրական միտումներն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ արձանագրված որոշակի բացթողումները:

Անդրադարձ է կատարվել տարածքային զինկոմիսարիատների եւ բուժհանձնաժողովների աշխատանքներին, զորակոչիկների բժշկական փորձաքննությունների եւ բուժհետազոտությունների ոլորտում առկա խնդիրներին: Այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:

Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել՝ բարձրաձայնված հարցերի եւ առաջարկների կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ