News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չնայած թուրք պաշտոնյաները պնդում են, որ քննիչները Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում Հաշքաջիի սպանության ապացույցներ են գտել, սակայն ԱՄՆ-ն դեռեւս փորձում է Սաուդյան Արաբիայի հետ այս մեծագույն դիվանագիտական ճգնաժամը կարգավորել, ինչն առայյժմ մեծ արդյունքների չի հանգեցրել: Այս մասին նշվում է The Guardian ամսագրի խմբագիրներից Պատրիկ Ուինթորի հոդվածում:

Սպիտակ տունը հասկանում է, որ կվտանգի իր աջակիցների վստահությունը, եթե Դոնալդ Թրամփի ասածով ընդունի Էր Ռիադի հայտարարությունը, թե Հաշքաջիի ենթադրյալ սպանությունը խարդախության անհաջող փորձի արդյունք է: Հեղինակի խոսքով` շատ բան կախված է նրաից, թե Թուրքիայի նախագահ Էրդողանն այս օրերին ինչպես կկարգավորի ճգնաժամը: Նա կարող է շարունակել ճնշումը եւ Սաուդյան Արաբիային, ինչպես նաեւ ԱՄՆ-ին համաշխարհային հանրության առջեւ վատ վիճակում թողնել, կամ էլ կարող է սաուդցիների անհաջողությունն օգտագործել իր օգտին:

Խմբագիրն առանձնացնում է Էրդողանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկու կարեւոր հակասություն. մեկը 2016 թվականի Թուրքիայի հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող թուրք հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենին չարտահանձնել է, եւ մյուսը ՝ Սիրիայի հյուսիսում քրդական ջոկատներին ԱՄՆ-ի աջակցությունը: Իսկ ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, ապա Անկարայի պահանջներն այստեղ ավելի բարդ են, սակայն հաշվի առնելով իր լուրջ տնտեսական խնդիրները` Թուրքիան միանշանակ կարող է այս իրավիճակից օգուտ քաղել:

Խմբագրի կարծիքով իրավիճակի լրջության մասին է փաստում այն հանգամանքը, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյն տասներկուժամյա այցով գնացել է Էր Ռիադ` Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ 15 րոպեանոց, եւ ապա` թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանի հետ ավելի երկար եւ լուրջ հանդիպում ունենալու համար: Եվ եթե Վաշինգթոնը որոշել է Սաուդիան Արաբիայի արքայական ընտանիքին փրկել եւ հայտարարել, որ խարդախ գործակալներն են Հաշքաջիին սպանել, ապա այդ որոշման մանրամասները, հավանաբար, արքայազնի հետ հանդիպման ժամանակ են քննարկվել:

Սակայն նշվում է, որ անգամ այդ դեպքում Սաուդյան Արաբիան պետք է փոխեր դիրքորոշումը. երկու շաբաթ է, ինչ երկիրը կամ հերքում է Հաշքաջիի մահվան մասին որեւէ տեղեկություն ունենալու լուրերը, կա'մ էլ պնդում է, որ այդ ամենը Քաթարի կողմից կազմակերպված դավադրություն է, որով փորձ է արվում մեկուսացնել Սաուդյան Արաբիան եւ տարածել «Մուսուլման եղբայրների» քարոզչությունը: Սաուդյան Արաբիային հարող լրատվամիջոցները բազմիցս պնդել են, որ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին դուրս է եկել հյուպատոսությունից, եւ որ նրա տեղը Թուրքիան պետք է իմանա:

Մինչդեռ հիմա, ըստ հեղինակի, որեւէ կերպ փորձ չի արվում հերքել լրագրողի մահը, իսկ Սաուդյան Արաբիայի քաղաքականության մասին տեղյակ մարդկանցից քչերը կհավատան, որ սպանությունը Մոհամմադ բին Սալմանը չի արել:

«Թագաժառանգը միշտ էլ իր իշխանությունն ամրապնդել է` թույլ չտալով, որ առանց իր համաձայնության կառավարությունում որեւէ բան տեղի ունենա: Այս պարագայում հենց անվերապահ իշխանությունն էլ կարող է իր անկպան պատճառը դառնալ: Իսկ այժմ ամերիկացիների խնդիրն այն է, թե արդյոք հստակ ապացույցների բացակայության դեպքում Սպիտակ տունը կկարողանա խարդախության մասին վարկածն առաջ տանել: Դրա մեջ են մտնում թագաժառանգի անվտանգության մասին բազմաբովանդակ դատողությունները եւ այն փաստը, որ նրա ներքին թշնամիներն ազատ շրջում են», - եզրափակում է խմբագիրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ