News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ից դուրս եկած ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե իմանա, որ խորհրդարանում 30 տոկոս ներկայացվածություն կունենան ընդդիմադիր առողջ ուժեր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17–ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Նախկին պատգամավորը հայտարարեց, որ եթե անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրի՝ կսատարի համաժողովրդական շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի թիմին։

Նախկին ԲՀԿ–ականը հայտարարեց, որ սատարելու է Փաշինյանին ու իր թիմին մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը։

«Համաժողովրդական շարժմանն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին անվերապահորեն պաշտպանելու եմ մինչեւ խորհրդարանական  ընտրությունների ավարտը, նոր կառավարության ձեւավորումը»,–ասաց նա։

Դիտարկմանը, արդյոք կհասցնե՞ն մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կուսակցություն հիմնել, Խաչատրյանը պատասխանեց. «Բացարձակ չի հետաքրքրում կհասցնենք, թե՝ ոչ,  կամ որեւէ գործող կուսակցության լոգոյով կգնանք, թե չենք գնա, դա առայժմ  որոշված չէ, բացարձակ կարեւոր էլ չի։ Եթե համոզված լինեմ, որ այն 30 տոկոս քվոտան, որ Սահմանադրությունը տալիս է ընդդիմադիրներին, կլրացնեն առողջ ուժեր, միգուցե ցանկություն էլ չունենամ մասնակցելու. միակ բանը, որը կարող է ինձ դրդել որեւէ ձեւաչափով մասնակցել ընտրություններին այն է, որ լրացնենք այն 30 տոկոսի որոշ հատված, որպեսզի ոչ առողջ ուժեր չկարողանան սողոսկել խորհրդարան»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ