News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առայժմ նման քայլեր չունենք, բայց որ մենք նույն ձեւ ենք մտածում մեր երկրի ապագայի մասին՝ ցույց է տվել  մեր անցած ճանապարհը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, ԲՀԿ-ից հեռացած Լյովա Խաչատրյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքն ու ԲՀԿ-ից հեռացած մեկ այլ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանը որոշել են կուսակցություն հիմնել:

Անդրադառնալով ԲՀԿ–ն լքելու պատճառներին, նախկին պատգամավորն ասաց. «Հարցեր կային, որի մասին ցանկություն չունեմ որեւէ մեկի հետ կիսվելու, ամեն դեպքում մենք համաժողովրդական շարժման կողմնակից ենք: Ես էլ ԲՀԿ–ից դուրս եմ եկել եւ համաժողովրդական շարժման կողմնակից եմ: Իմ որոշումներն անդառնալի են։ ԲՀԿ–ից դուրս գալու որոշման մասին տեղյակ եմ պահել կուսակցության անդամներից մեկին»։

Հարցին, թե ինչ–որ մեկը փորձե՞լ է համոզել, որ դուրս չգա կուսակցությունից, Լյովա Խաչատրյանն ասաց. «Ես ապարանցի եմ, իմ որոշումները վերջնական են, ինձ համոզել հնարավոր չէ եւ նման քայլ էլ չի եղել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ԲՀԿ-ից դուրս եկած ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը հայտարարել է, որ չի բացառվում, որ ինքը եւ ԲՀԿ-ից գրեթե մեկ ամիս առաջ դուրս եկած, իր ընկեր Վահան Կարապետյանը նոր կուսակցություն ստեղծեն:

Տպել
Ամենաշատ