News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Չեմ կարծում, որ մենք վարչապետ էինք ընտրել, որ նա 5 ամիս անց հրաժարական ներկայացնի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

«Ազգային ժողովը վարչապետ էր ընտրել, որպեսզի նա տաներ այն ծանր բեռը, որը գործադիրի ղեկավարի ուսերին էր՝ իրականացներ բարեփոխումներ, ապահովեր տնտեսական աճ, ներդրումային բում, ինչպես իրենք էին ասում, թռիչքային զարգացում և անվտանգության միջավայրի վարելավում. այս ամենը մենք չտեսանք»,–ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝  Փաշինյանն այս 5-6 ամիսն օգտագործեց իր պետական–պաշտոնական դիրքերն ամրապնդելու, պետական ռեսուրսներին տիրանալու համար, որպեսզի այդ ողջ ռեսուրսն օգտագործի իր քարոզարշավի և ընտրությունների համար։

Ըստ նրա՝ Փաշինյանի և իր թիմի նպատակը էյֆորիայի պայմաններում  պետական իշխանությանը տիրանալն է։

«Երեկ փոխվարչապետը հայտարարեց, որ եթե ընտրական օրենսգիրքն ընդունվի՝ լավ է, եթե չընդունվի՝ աշխարհը շուռ չի գա։ Բա դուք էիք ասում, որ պետք է ընդունվի, որ պետք է կոնսենսուս լինի։ Դուք շեշտում եք, որ ձեր նպատակը եղել է ոչ թե երկրի բարեփոխումը, այլ էյֆորիայի հիման վրա տիրանալ պետական իշխանությանը, պետական ռեսուրսին և Հայաստանում ձևավորել քաղաքական նոր մենաշնորհ»,–ասաց նա։

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ չի կարելի նման հապճեպ կերպով քննարկել  ընտրական օրենսգիրքը։ Ըստ նրա՝ կառավարությունը «Ընտրական օրենքգրքի» փոփոխությունների շուրջ

Աշխատանքներ չի տարել քաղաքական ուժերի և միջազգային գործընկերների հետ։

«Սա ոչ թե քննարկում էր, այլ ֆարս էր, սա ոչ համապատասխան վերաբերմունք էր ԱԺ–ի քաղաքկան ուժերի նկատմամբ։

Ափալ–թափալ բերել ընտրական օրենսգիրքն ու այն սղղացնել, դա արդյունավետ չեմ համարում, և ես համոզված էլ չեմ՝ կառավարությանն այս ընտրական օրենսգիրքը պե՞տք է, թե ոչ։

Ափալ–թափալ կարելի է հազար հատ օրենք քննարկել, բայց մենք էդ ափալ–թափալին դեմ ենք։ Սա ոչ այլ ինչ էր, քան Ազգային ժողովին ձեռք առնել»,–նշեց նա։

ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ չի պատրաստվում կողմ քվեարակել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագծին նրա համար, որ այն թերի է։

Դիտարկմանը, թե արդյոք ՀՀԿ–ն ունի արտահերթ ընտրություններին մասանցելու միասնական կարծիք, Շարմազանովը պատասխանեց.

«Հրապարակային կա մեկ կարծիք, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների. իմ տպավորությամբ մեծ մասը կողմ է, որ մասնակցենք, իսկ  ոչ հրապարակային կա մի խումբ, որը լռում է և մի խումբ, որն ունի մտահոգություններ՝ մասնակցի, թե՝ ոչ։ Ես կարծում եմ որ ճիշտը մասնակցելն է»,–ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ խորհրդարանում պետք է բազմակարծություն լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ