News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Կերչի քոլեջում սպանությունները կատարել է ուսումնական հաստատության ուանողներից մեկը՝ Վլադիսլավ Ռոսլյակովը։ Ենթադրվում է, որ հենց նա է սպանել 19 մարդու, վիրավորել 50-ին եւ ինքնասպանություն գործել։

18-ամյա Ռոսլյակովը 4-րդ կուրսի ուսանող էր։ Նա քոլեջ էր ընդունվել 2015թ․։

Նրա ծանոթներից մեկն, ով ուզեցել է անհայտ մնալ, ասել է, թե Ռոսլյակովն ատում էր մանկավարժներին եւ ասում էր, որ մի օր նրանցից վրեժ կլուծի։

Mash տելեգրամ-ալիքը հայտնում է, որ պատանին «շատ ինքնամփոփ էր, համարյա ոչ մեկի հետ չէր շփվում եւ վաղուց ջնջվել էր սոցցանցերից։ Հետաքրքրվում էր սերիական հանցագործներով։ Ռոսլյակովի ծնողներն ամուսնալուծված էին, եւ նա մոր հետ էր ապրում, ով Կերչի ուռուցքաբանության դիսպանսերում սանիտար է։

РЕН ТВ-ի տվյալներով՝ Ռոսլյակովն այդ քայլին կարող էր գնալ անպատասխան սիրո պատճառով։ Նա հինգ ամիս հանդիպել է մի աղջկա հետ, ով հետո տղայից հեռացել է։ Ասում են, որ մինչ կրակելը նա այդ աղջկան է փնտրել, սակայն չի գտել։

Lenta-ն նշում է, որ պատանին համակուրսեցիների հետ հարաբերություններում եւ ուսման մեջ խնդիրներ չի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեփանավանի երկու բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ երիտասարդները 2018թ. մարտ-ապրիլին, նախնական համաձայնությամբ...
Թուրք Քեւին Օքսուզի դեմ ՀՀ–ում հարուցված քրեական գործը կարճվել է
ՀՀ–ում խոշոր չափով հարկերի վճարումից խուսափելու փաստով ԱՄՆ քաղաքացի...
Իտալիայում «առցանց մաֆիայի» դեմ պայքարի գործողություն են իրականացրել
Համացանցի միջոցով արված անօրինական խաղագումարներից ստացված հսկայական եկամուտները հանցագործները ներդնում էին անշարժ գույքի մեջ կամ ապօրինի փոխանցում արտասահմանյան բանկերի հաշիվներին...
Կարճլիկ թմրաբարոնի պաշտպանական կողմ. «Սինալոա» կարտելը Մեքսիկայի նախագահներին կաշառքներ է տվել
Մեքսիկայի ամենափնտրվող թմրաբարոններից մեկը ԱՄՆ վարչակազմին հանձնվել է 2017 թվականի հունվարին՝ Բարաք Օբամայի վարչակազմի վերջին օրը...
Հայաստանի բնակիչներին կասկածում են Բրիտանիայում կրիպտոարժութային խարդախության համար
Աբրահամյանն ու Ավետիսյանն ամենայն հավանականությամբ կանգնած են Cryptobank UK-ի ետևում…
Նյու Յորքում անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում սկսվում է նարկոբարոն Էլ Չապոյի դատավարությունը
Դատարանում հանդես կգան ավելի քան տասը վկաներ․․․
Partner news