News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Գիտակցում ենք իրավիճակի անսովորությունը, կփորձենք մեր մոտիվացիաները բացատրել սյունեցիներին, որ ամեն ինչ պարզ լինի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17–ին, Արմավիրում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը։ 

Սյունիքի մարզում իրենց թիմակիցների՝ ճանապարհը ի նշան բողոքի փակելը նա վերագրեց տարընթերցման։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք նպատակը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բռնատիրությունը արմատախիլ անելն է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այդ թվում դա։ Մեր հիմնական խնդիրը հեղափոխության գաղափարների եւ արժեքների շուրջ մեր ողջ հանրությանը համախմբելն է, փորձում ենք հանրության ներսում բաժանարար գծերը վերացնել նաեւ այս ճանապարհով։

Դիտարկմանը, որ Պողոսյանը ասոցացվում է բռնությունների հետ, վարչապետի պաշտոնակատարը հակադարձեց՝ Վալերի Օսիպյանի նշանակումն էլ նույն արձագանքին արժանացավ։

«Վալերի Օսիպյանը միշտ եղել է ոստիկանների եւ ցուցարարների առաջին շարքում, բայց հաջողությամբ  իրականացնում է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։ Եթե կլինի փաստ, որ Հունան Պողոսյանի նշանակումով մենք սխալ ենք գործել, պատրաստ ենք ընդունել, բայց մտածում եմ, որ հանրային համերաշխության ռազմավարության մեջ ճիշտ որոշում է»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ