News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Էջմիածնում կլանները գլխատված են, բայց կլինեն դեռ որոշակի խմբեր, որոնք կփորձեն ընտրությունները այլ տրամաբանության մեջ դնել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17–ին, Արմավիրում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Էջմիածնում իրենց կուսակցության թեկնածուի հայտարարությունը, թե կլանային պայքար է ընթանում։ 

Հրազդանի ընտրություններում Սասուն Միքայելյանի որդուն չսատարելու հարցադրումը Նիկոլ Փաշինյանը տարընթերցում որակեց. «Բնականաբար մենք շատ սիրում եւ հարգում ենք ե՛ւ Սասուն, ե՛ւ Սեւան Միքայելյաններին, բայց, կարծում ենք, որ լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական պրոցեսներում ընտանեկան ավանդույթներ լինեն, մանավանդ այս փուլում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ