News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կլինեն առանձին ՀՀԿ–ականներ, ովքեր կարող են աշխատել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, բայց ոչ երբեք բոլոր նախկին Հանրապետականները։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Նախկին ՀՀԿ–ականների անդամագրումը ՔՊ–ին Հակոբյանի համար ընդունելի է՝մի քանի նախապայմանով։

«Կարևոր է նրանց մասնագիտական ունակությունները, հաշվի ենք առնում նրանց անցած ճանապարհը՝ անկախ նրանից, նա Հանրապետական եղել է, թե ՝ ոչ։ Կարևոր է նաև այն, թե նախկին իշխանության օրոք տվյալ անձը որքանով է թաթախված եղել կոռուպցիայի, ընտրակաշառքի մեջ»,– ասաց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ