News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը ծրագրում է ձեռք բերել Tesla ընկերության 20 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսեր։ Այս մասին հայտնում է CNBC–ն՝ վկայակոչելով ԱՄՆ արժեթղթերի և սակարանների հանձնաժողովի գլխավոր տնօրենի խոսքը։

Մասկը բաժնետոմսերը կգնի «գալիք բաց առևտրային պատուհանի ժամանակ՝ ընթացիկ շուկայական գնով»։ Ըստ MarketWatch-ի տվյալների՝ Tesla-ի մեկ բաժնետոսի արժեքը կազմում է 277 դոլարից քիչ ավելի։

Ավելի վաղ, ԱՄՆ արժեթղթերի և սակարանների հանձնաժողովը Մասկին մեղավոր էր ճանաչել ներդրողներին մոլորեցնելու մեջ, այն բանից հետո, երբ Tesla-ի հիմնադիրը առաջարկել էր շուկայից գնել ընկերության բաժնետոմսերը՝ մեկ հատը 420 դոլար արժեքով։ Արդյունքում Մասկը լքել էր տնօրենների խորհուրդը՝ պահպանելով գլխավոր տնօրենի պաշտոնը։

Մասկը չի կարողանալու զբաղեցնել Tesla-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը գալիք երեք տարում։ Tesla-ն և Մասկը ստիպված կլինեն վճարել 20 մլն դոլարի տուգանք։ Բացի այդ՝ ընկերությունը հարկադրված կլինի վարձել տնօրենների խորհրդի անկախ նախագահ, ինչպես նաև խորհրդի երկու անդամներ և կազմել Մասկի հաղորդակցությունները վերահսկող հանձնաժողով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ