News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Բակում՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին երկու տղաների է հայտնաբերել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության պահակը։ Aravot.am–ը հայտնում է, որ պահակը պատուհանից տեսել է, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է՝ աղբ են բերել  թափելու, բացել ու տեսել երկու տղաների, որոնք շնչում են։

Մանկատնից անմիջապես զանգահարել են ոստիկանություն։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաները մոտ 2-3 օրական են, ըստ երևույթին զույգ եղբայրներ են։

Այս պահին երեխաներին տեղափոխում են երեխաների խնամքի կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Տպել
Partner news