News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Facebook ընկերության բաժնետեր մի քանի ամերիկյան ներդրումային ֆոնդեր համամիտ են կազմակերպության գործունեությունում ներդրում ունեցող այլ անդամների առաջարկի հետ՝ Facebook Inc. –ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին պաշտոնանկ անելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդել է Ռուսական РБК ամսագրը՝ հղում կատարելով Ամերիկյան The Wall Street Journal (WSJ)-ին։

Հուլիսին այս առաջարկով ներկայացել է Facebook Inc.–ի բաժնետեր Trillium Asset Management հեջ ֆոնդի ներկայացուցիչը։ Այժմ այդ գաղափարին կողմ են արտահայտվել նաև Ռոդ Այլենդի, Իլլինոյսի և Փենսիլվանիայի գանձապետարանները, ինչպես նաև Նյու Յորքի քաղաքային կենսաթոշակային ֆոնդի գլխավոր աուդիտոր Սքոթ Ստրինգերը։

Այնուամենայնիվ, ինչպես պարզաբանում է WSJ-ը՝ տվյալ կազմակերպությունների և պաշտոնական անձանց դիրքորոշումը Ցուկերբերգի և կազմակերպությունում նրա զբաղեցրած դիրքի վրա որևէ ազդեցություն չեն ունենա։ Facebook Inc.-ն ունի  A և B կարգի բաժնետոմսեր, ընդ որում՝ B կարգի բաժնետոմսերը կազմակերպությունում քվեի ուժը տասնապատկում են։ Քանի որ B կարգի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է  Ցուկերբերգին, նա ունի կազմակերպության քվեի  59,9%-ը։

Ըստ Reuters-ի տվյալների՝ Facebook-ի ներդրողների դժգոհությունները մեծ սկանդալներ են հրահրել, այդ թվում՝ սոցիալական կայքի միջոցով ԱՄՆ ընտրություններին միջամտելու և Cambridge Analytica ընկերության ձեռքում կայքի օգտատերերի անձնական տվյալների հայտնվելու շուրջ։

Ինչպես մանրամասնում է գործակալությունը՝ առաջարկը կներկայացվի բաժնետերերի քվեարկությանը 2019-ի մայիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ