News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պերուի Վերաքննիչ դատարանը չորեքշաբթի երեկոյան չեղարկել է երկրի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի դստերը՝ Կեյկոյին կալանավորելու որոշումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Դատական նիստը հեռարձակվել է TVPeru Noticias-ի եթերում: Դատավորն անվավեր է հայտարարել նախորդ դատական ատյանի որոշումը Ֆուխիմորի կրտսերի կալանավորման մասին: Նրան հիմա կազատեն:

Կեյկո Ֆուխիմորին ձերբակալվել էր հոկտեմբերի 10-ին դատախազությունում փողերի լվացման գործով հարցաքննությունից հետո: Դատախազությունը մինչեւ 10 օրով եւս  մոտ 20 մարդու կալանավորման օրդեր էր տվել: Նրանք կասկածվում են ապօրինի մուտքեր կատարելու մեջ «Ժողովրդական ուժ» կուսակցության նախընտրական արշավի անցկացման համար, որի առաջնորդն է նախկին նախագահի դուստրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ