News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շատ հետաքրքիր իրավիճակում է հայտնվել ՀՀԿ-ն: Կուսակցությունից հնչում են տարաբնույթ տեսակետներ առ այն՝ արժի՞ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Ոմանք պնդում են, որ մասնակցելն ու քաղաքական զարկերակին ձեռքը պահելը կարեւոր է, ոմանք էլ ընդհակառակը, պնդում են, որ կարող են լինել արտախորհրդարանական ընդդիմություն:

Առավել հետաքրքրական է այլ բան. ի՞նչ կտա ՀՀԿ–ին մասնակցությունը եւ ի՞նչ կտա այդ մասնակցությունն ընտրություններին ընդհանրապես: Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ամենաբարդը հենց ՀՀԿ–ի վիճակն է: Դառնալով, ըստ էության, հեղափոխության հակահերոսը, ՀՀԿ–ից ավելի շատ ջանքեր են պահանջվում քաղաքականության մեջ մնալու համար:

Նախորդող ամիսներին ՀՀԿ–ի դիմադրության լոկալ դրսեւորումներն ու դրանց հարուցած հանրային արձագանքն էլ ավելի նվազեցրեցին կուսակցության շանսերը: Իսկ հոկտեմբերի 2–ի իրադարձությունները վերջնականորեն տապալեցին որեւէ դիմադրության հաջողելու հնարավորությունը, ինչին հետեւած ընկճախտը երբեմնի իշխանական կուսակցության շարքերում ցույց է տալիս, որ վերջիններն այժմ, ըստ էության, էքզիստենցիալ ճգնաժամի մեջ են:

Ակնհայտ է, որ նախկին տեսքով ՀՀԿ այլեւս չի լինելու: Հարցն, ըստ այդմ, այն է՝ արդյոք առաջիկա ընտրություններին մասնակցությունը կօգնի՞, թե՞ կխանգարի ընտրություններին: Խնդիրն, ընդ որում, հենց մասնակցությունն է, ոչ թե նրանց կողմից անցողիկ շեմը հաղթահարել– չհաղթահարելու հնարավորությունը:

Միգուցե նրանք նոր ընդունվելիք Ընտրական օրենսգրքի ընձեռած «քառյակի» հնարավորությամբ մի քանի հոգով կարողանան անցնել խորհրդարան, բայց հարց է ծագում՝ ի՞նչ գնով:

Ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններն անցնելու են առանց արմատական ընդդիմության, եթե, իհարկե, չի մասնակցում ՀՀԿ–ն: Իսկ եթե ՀՀԿ–ն որոշի մասնակցել, ապա ակամայից դառնալու է ընդդիմություն՝ բոլորի, առաջին հերթին ֆավորիտ ուժի համար: Հետեւաբար ենթադրել կարելի է, թե ինչ ծանր գին կվճարի ՀՀԿ–ն, եթե մասնակցի ընտրություններին՝ անկախ նրանից՝ կկարողանա «անցնել», թե ոչ:

ՀՀԿ–ի առաքելությունն այս շրջանում պետք է դառնա ոչ թե մասնակցել–չմասնակցելու հարցի մասին ներկուսակցական բանավեճը, այլ ճշգրտումը մի կարեւոր հարցի՝ մասնակցել կամ չմասնակցել հանուն ինչի՞: Նախկինում նրանք իրենց այս հարցը երբեք չեն տվել, կամ տվել են, բայց ունեցել են շատ տրիվիալ պատասխան՝ հանուն իշխանության: Հիմա այլեւս հանուն իշխանության քաղաքականությանը մասնակցելու սցենարը անհնարին է ՀՀԿ–ի համար: Հետեւաբար, եթե այդ կուսակցությունը որոշում է շարունակել քաղաքական գործունեությունը, պետք է ձեւակերպի հարցն ու տա պատասխանը:

Եթե ՀՀԿ–ն որոշելու է հանձնվել հոսանքին ու իներցիայի ուժով շարունակել մնալ այնտեղ, որտեղ նրան, մեղմ ասած, չեն ցանկանում տեսնել, ապա մենք կունենանք նախընտրական քարոզարշավ, որտեղ երբեմնի նախկին իշխանությունը բոլոր կողմերից կհայտնվի կրակահերթի տակ:

Փաստացի ՀՀԿ–ի, իսկ նախկինում ՀՀՇ–ի օրինակով մենք տեսնում ենք կուսակցական համակարգի կրախը Հայաստանում: Թե՛ ՀՀՇ–ն, թե՛ ՀՀԿ–ն իրենց ազդեցության ամենաբարձր կետում դարձան ընդամենը իշխանության կուսակցություն: Նրա օրինակը պետք է լինի քաղաքական մյուս ուժերի, հատկապես ՔՊ–ի աչքի առաջ, որն այսօր սահուն կերպով վերածվում է սովորական եւ հերթական իշխանական կուսակցության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ