News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կանադայում մարիխուանայի օրինականացումից հետո առաջին օրը դիտվել է այս թեթեւ թմրամիջոցի պահանջարկի աճ, հայտնում է CTV-ն:

Մարիխուանայի վաճառքի կետերը դեռեւս փոքրաթիվ են: Դեռ մինչեւ դրանց բացումը, որ նախատեսված էր տեղական ժամանակով 09:00-ին եւ 10:00-ին, առաջացել են ահռելի հերթեր, որտեղ հնարավոր էր կանգնել մինչեւ կեսօր: Բրիտանական Կոլումբիա նահանգում այս պահին կա միայն մեկ խանութ, իսկ Կանադայի ամենախիտ բնակեցված Օնտարիո նահանգում, որտեղ են գտնվում մայրաքաղաք Օտտավան եւ խոշորագույն քաղաք Տորոնտոն, այդպիսի կետեր կբացվեն միայն 2019 թվականի գարնանը:

Կանադայում հոկտեմբերի 17-ից կարելի է օրինականորեն մարիխուանա գնել նաեւ առցանց խանութներում, սակայն դրանք եւս անչափ սակավաթիվ են, ինչն արհեստական իրարանցում է առաջացնում: Դրանցից մեկում ձեւակերպվել է հազար պատվերից ավելի, իսկ իրենց հերթին են սպասում ավելի քան 11 հազար հաճախորդներ: Զարմանալի չէ, որ ինտերնետ խանութները նման հոսքի պատրաստ չէին եւ տեխնիկական դժվարություններ են ունեցել՝ հազարավոր հաճախորդների գնումները չապահովելով:

Միաժամանակ, սոցոլոգիական հարցումների համաձայն՝ Կանադայի բնակիչների ավելի քան 70 տոկոսը մտադիր չէ մարիխուանա օգտագործել նույնիսկ դրա օրինականացումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ