News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 18-ի իր որոշմամբ որպես նվիրատվությունը ընդունել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորք համայնքում գտնվող 1 հեկտար մակերեսով եւ 12,420,000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը և այն որպես պետական սեփականություն ամրացնել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին:

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ այդ տարածքում նոր հիվանդանոց է կառուցվելու:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ Վայոց ձորի մարզում նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները ընդգրկվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի շրջանակներում: Հիմք ընդունելով ՀԲ կողմից իրականացվող քաղաքականությունը, շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն որևէ շինությամբ չծանրաբեռնված պետական հողի վրա:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքները, որ նորաստեղծ ԲԿ նոր շենքը կառուցվելու է ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցներով և որ ԲԿ-ն ստեղծվելու է որպես 100 տոկոս պետական մասնակցությամբ ՓԲ ընկերություն, շենքի նկատմամբ հետագայում պետք է գրանցվի ՀՀ  սեփականության իրավունքը:

Հիմք ընդունելով նշվածը, շինարարական աշխատանքների իրականացման համար տեղական իշխանությունների կողմից առաջարկված հողատարածքը Եղեգնաձոր համայնքի ավագանու որոշմամբ նվիրվում է Հայաստանի Հանրապետությանը

Քանի որ վարկային ծրագրի շրջանակներում արդիականացվող բժշկական կենտրոնները պետական ընկերություններ են, կառուցվող շենքերի նկատմամբ գրանցվում է ՀՀ սեփականության իրավունքը, այնուհետև կառուցված շենքերը` դրանց սկզբնական արժեքներով, ներդրվում են ընկերությունների կանոնադրական կապիտալներ:  

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից:

Ակնկալվում է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ Վայոց ձորի մարզում նոր բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի ստեղծմանը, վերջինիս կողմից մատուցվող բժշկական օգնության ծառայությունների որակի ապահովմանը, կբարելավի մարզային բուժ. հաստատություն դիմելիության ցուցանիշները, ինչպես նաև կնպաստի մարզում առկա բժշակական ծառայությունների մատչելիության աճին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ