News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ-ն Չինաստանից շտապ բուժօգնության 200 նոր ավտոմեքենա է նվեր ստացել: Հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Ուշագրավն այն է, որ չինական կողմի հետ շտապօգնության մեքենաների մասով պայմանավորվածություն այս մարտին ձեռք է բերել առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը: Հենց նա է չինական կողմի հետ ստորագրել շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին տեխնիկական համաձայնագիրը: Բայց այս մասին որեւէ հիշատակում չարվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Partner news