News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 18-ի իր նիստում որոշեց 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները 1,645,139.6 հազար դրամով, իսկ ծախսերը՝ 1,645,139.6 հազար դրամով:

Ըստ այդմ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նա¬խա¬րարին հանձնարարվեց ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացված համապատասխան արտաբյուջետային հաշվին առկա 1,645,139.6 հազ. դրամ գումարը փոխանցել պետական բյուջե:

Որոշման մեկ այլ կետով նախատեսվում է ի գիտություն ընդունել, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարե¬կան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 2.4-րդ հոդվածով հաստատված` Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի (հավելված 5)  3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար անհրաժեշտ գումարները  կտրամադրվեն ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 17-ի որոշման համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվին է փոխանցվել 2017թ.  ընթացքում Սեւանա լճից բաց թողնված ջրի` 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ հասույթի եւ կատարված ծախսերի տարբերությունից առաջացած շահույթը (լրացուցիչ շահույթը)` 1 645 139,6 հազ. դրամ գումարի չափով: Հիմա այդ գումարը փոխանցվում է պետական բյուջե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ