News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 18-ի նիստում որոշում կայացրեց արտոնություն տրամադրել «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՍՊԸ-ին:

Նախագիծը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է բավարարել այդ ընկերության հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ:

Նշենք, որ «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ալյումինե կափարիչների արտադրության մեջ, որն օգտագործվում է հիմնականում խմելու ջրի եւ հանքային ջրի արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Ընկերությունը, ըստ նախարարի, գործում է 6-7 ամիս, տեղակայված է Կոտայքի մարզում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2,8 մլրդ դրամի ներդրում: Նախատեսվում է, որ կստեղծվի 27 աշխատատեղ՝ միջինը 245 հազար դրամ աշխատավարձով: «Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 1,7 մլրդ դրամ, որից 750 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանում, 480 մլն դրամի արտադրանքը կարտահանվի ՌԴ, իսկ մնացածը՝ Վրաստան: Մաքսատուրքից ազատման գումարը կկազմի մոտ 37 մլն դրամ»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ