News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կերչում քոլեջում տեղի էր ունեցել պայթյուն եւ հրաձգություն: Տեղի ունեցածը նախ ահաբեկչություն էր համարվել, այս մասին հայտարարել էր Ռոսգվարդիայի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Մելիկովը, այնուհետեւ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ահաբեկչություն հոդվածով (ՌԴ ՔՕ 205 հոդված):

Սակայն ավելի ուշ ՔԿ-ն գործը վերաորակել էր երկու եւ ավելի անձանց սպանություն հոդվածով (ՔՕ 105 հոդվածի 2-րդ մաս): ՔԿ-ից նաեւ հայտնել էին, որ քոլեջում հրաձգությունը կատարել էր 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը, նա 18 տարեկան էր: Կերչի քոլեջի վրա հարձակման հետեւանքով մահացել է 15 աշակերտ (այդ թվում՝ 6 անչափահաս) եւ 5 մեծահասակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եռակի ահաբեկչություն Նիգերիայում. զոհերի թիվը հասել է 30-ի
Ահաբեկչությունները տեղի են ունեցել Մախդարարի բնակավայրում՝ բժշկական կենտրոնի եւ հեռուստահեռարձակումների դահլիճի հարեւանությամբ...
Քրայսթչերչի հրաձիգը մզկիթների վրա հարձակման մեջ իրեն մեղավոր չի ճանաչել
Դատական նիստին մասնակցել են նաեւ զոհվածների հարազատները…
Շրի Լանկայի ահաբեկիչները ֆինանսավորվել են հետախուզական ծառայությունների կողմից
Իսլամիստ ծայրահեղականները, որոնք պատասխանատու են Շրի Լանկայում Զատկին տեղի ունեցած ահաբեկչությունների համար, ֆինանսավորվել են հետախուզական ծառայությունների կողմից...
Շրի Լանկայի խորհրդարանը նախազգուշացրել է նախագահին չխոչընդոտել Զատկի օրը ահաբեկչությունների հետաքննությանը
Նախազգուշացումը հնչել էր, երբ Սիրիսենան հայտարարել էր, որ չի համագործակցելու խորհրդարանական հետաքննության հետ եւ թույլ չի տալու պաշտպանության կամ ոստիկանության ներկայացուցիչներին ցուցմունք տալ խորհրդարանական հանձնաժողովին…
Բուլղարիայում «ԻՊ» անչափահաս կողմնակցի են ձերբակալել
Ձերբակալել էին երկրի տարածքում պայթուցիկ սարքով ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով...
Իրաքում ֆրանսիացին դատապարտվել է մահապատժի ԻՊ-ին պատկանելու համար. ԶԼՄ-ներ
Աղբյուրը նաեւ հավելել է, որ ներկայումս ընթանում է իններորդ ֆրանսիացու նկատմամբ դատավարությունը…