News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետի հրաժարականով «մենք ամփոփում ենք մեր հեղափոխության հերթական փուլը եւ մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան (Ն. Փաշինյանի բառերն են)։

Կարծում եմ՝ սա ուղերձի ամենակարեւոր մասն է։

Այն, ինչը մենք համարում ենք անցումային փուլ, չպետք է սահուն դառնա մեր կյանքը, կենցաղը։ Անցումայինի միակ հմայքն իր կարճատեւությունն է, ժամանակավորությունը։ Եթե այն, Աստված մի արասցե, դարձավ ընթացիկ կյանք, ապա լրիվ ուրիշ զարգացումներ կլինեն։

Եթե ես ճիշտ եմ հասկանում եւ ավելորդ լավատես չեմ, ապա մենք ավարտում ենք անցումային փուլը եւ սկսում ինտենսիվ, գրագետ զարգացման, կառուցման փուլը։

Հասկանալ նախորդ փուլը

Ապագայի, հաջորդ փուլի վերաբերյալ տարընթերցումներ չունենալու համար պետք է հասկանալ անցած փուլի էությունը, տալ հստակ գնահատականներ, որպեսզի սպասելիքները, ակնկալիքները նույնպես լինեն հստակ։

Անցումային փուլի հաջողությունները

Պետությունը ճահճացած վիճակից, խորը ստագնացիայից հանելը։

Սպառված, կենցաղային վերնախավի հեռացումը

Հանրության մեջ փոփոխությունների եւ զարգացման հույսի ձեւավորումը։

Անցումային փուլի անհաջողությունները

 Անպատմություն «Նոր Հայաստանի» ձեւավորման փորձը։ Այս սխալ կոնցեպցիայի պատճառով «Նոր Հայաստանը» դեռեւս «Ուրիշ Հայաստան» փուլում է։ Ի վերջո, ոչինչ զրոյից չի ստեղծվում, եւ անկախության բոլոր տարիներին Հայաստանում նշանակալից գործեր արվել են՝ բոլոր սխալներով հանդերձ։

Ուժայինների ավելորդ աղմկոտ դերակատարումը։ Ամեն տեղ, ամենուր հանցագործ փնտրելու մթնոլորտը։ Մտովի փոխեք փնտրողի եւ փնտրվողի տեղերը, եւ նույնը կարելի է անել․ հետեւաբար՝ սա անվերջանալի պրոցես է, զարգացման չտանող։

Իշխանության բոլոր մակարդակներից  գալիս է ագրեսիա։ Մի պահից սա դառնալու է ագրեսիա բոլորի հանդեպ,  իսկ հետք՝ աուտոագրեսիա։ Հասարակությունները սովորաբար սիրում են իշխանությունից եկող հանդարտություն եւ կանխատեսելիություն։

Հասկանալ նոր փուլը

Շատ կարեւոր է՝ ձեւակերպել հաջորդ փուլի բնորոշիչները, եւ որքան հստակ լինեն դրանք, այնքան սխալվելու հավանականությունը փոքր կլինի։ Եթե դրանք հստակ չեղան, ապա ամեն մի  նոր սխալ կարող է ներկայացվել որպես նոր փուլի հաջողություն, իսկ ամեն չարված գործ՝ նախորդների մեղավորություն։

Նոր փուլի հիմնական սկզբունքը

Հեղափոխությունը դեռեւս փոփոխություն չէ, այն փոփոխության հնարավորություն է։ Խոսքը, իհարկե, պետության նշանակալի արդյունքների, հաջողությունների մասին է։ Ուրեմն՝ պետք է կարողանալ ռեալիզացնել այդ հնարավորությունը։

Նոր փուլի հոռետեսական  տարբերակը

Ա/  Անցումային փուլը շարունակվում է, մեզ չի հաջողվում այն կանգնեցնել

Բ/ «Հեռուստատեսային արդարադատությունը» շարունակվում է։ Իրավապահները շարունակում են լինել առաջին պլանում եւ  գործել՝ հանուն հանրային տրամադրությունների։

Գ/ Իշխանությունը փողոցից չի գնում պետական համակարգ եւ չի սկսում երկրում իրական խորքային բարեփոխումները, դժվար եւ էֆեկտիվ լուծումների փուլը։

Նոր փուլի լավատեսական տարբերակը

ա/ Կառավարության կազմի ռացիոնալ, «ոչ ժամանակավոր» ընտրություն, կադրային մտածված քաղաքականություն

բ/ հանրային, քաղաքական կյանքում կառուցողական մթնոլորտի ստեղծում, անցյալի հետ պայքարի փուլը փակելու եւ զարգացման տանող քայլեր

գ/ տնտեսական գրագետ կառավարում, ներդրումային հստակ քաղաքականություն, կայուն եւ վստահելի պետության իմիջի ձեւավորում

Նոր փուլի ամենամեծ ռիսկը՝  միատարր  եւ ոչ կոմպետենտ կառավարում։ Որպես հետեւանք՝ տնտեսական ձախողումներ, սխալներ Ղարաբաղի հարցում, պատերազմի վտանգ։

Նոր փուլի ամենամեծ ակնկալիքը՝ միտինգից դեպի գործ, թշնամանքից դեպի բոլոր կարող անհատների աշխատանք, Նոր Հայաստանի ստեղծում։

Ամփոփում

Դեկտեմբերի ընտրություններից հետո ինչ-որ բան, իհարկե, վերջանում է, բայց այն մի նոր՝ շա՛տ ավելի կարեւոր փուլի սկիզբն է։ Էֆեկտիվ պոտենցիալը կկուտակվի կա՛մ իշխանության մեջ (մարդկանց եւ գաղափարների տեսքով), կա՛մ իշխանությունից դուրս՝ նոր միավորումներում, դահլիճներում, եթերում, փողոցում։ Բայց՝ ոչ ԱԺ-ում։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ