News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման հետ կապված Էր Ռիադի վրա գործադրվող ճնշման մեծացումը թագավորական ընտանիքին ստիպել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդին փոխարինող գտնել: Այս մասին Le Figaro պարբերականին հայտնել է Փարիզում դիվանագիտական աղբյուրը, որը նախընտրել է անհայտ մնալ:

Նրա խոսքով՝ թագավորական ընտանիքում «իմաստունների խորհուրդը», որ միավորում է 7 հիմնական գերադաստանների ներկայացուցիչներին, արդեն մի քանի օր է՝ փակ դռների հետեւում խորհրդակցություններ է անցկացնում: «Փորձագետներից շատերի կարծիքով՝ այս ատյանը կարող է գահաժառանգ արքայազնի տեղակալ նշանակել: Այս պաշտոնը վերացվել էր 2017 թվականի հունիսին, երբ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը պաշտոնապես դարձավ գահի ժառանգորդը»,- նշում է պարբերականը: Le Figaro-ն հայտնում է, որ այդպիսի տեղակալ կարող է նշանակվել գահաժառանգ արքայազնի կրտսեր եղբայր 30-ամյա Հալեդ բեն Սալմանը, որն անցյալ շաբաթ վերադարձել է ԱՄՆ-ից, որտեղ երկրի դեսպանն էր:

«Եթե Հալեդ բեն Սալմանը տեղակալ նշանակվի, դա կնշանակի, որ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը հեռանալուն մոտ է, թեկուզ եւ ոչ միանգամից: Եթե նա նշանակվի, ապա դա կնշանակի, որ Սալմանների ճյուղը իշխանությունը կպահպանի, որը թագավորի արտոնությունն է»,- ասել է Էր Ռիադում Le Figaro-ի աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ