News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երևանի ավագանու անդամ Արմեն Ղալեչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ոստիկանությունում ծեծի են ենթարկել անչափահասի և ծնողին տեղյակ պահելու նրա պահանջը կատարվել է միայն ժամեր անց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Այսօր ահազանգ ստացա այն մասին, որ երևանաբնակ մի անչափահասի իրավունքներ են խախտվել Երևանի ոստիկանության բաժանմունքներից մեկում: Փաստաբան Դավիթ Արղամանյանի հետ տուժող կողմից տեղեկացանք, որ ոստիկանությունում ծեծի են ենթարկել անչափահասին, նվաստացրել են նրան և ծնողին տեղյակ պահելու իր պահանջը կատարվել է միայն ժամեր անց:

Վաղը դատաբժշկական փորձագիտության տվյալները ստանալուց հետո այս գործին ընթացք տալու համար տուժող կողմի հետ գնալու ենք ՀՔԾ:

Բոլոր այն ոստիկանները, որոնք չեն հասկացել, որ Նոր Հայաստանում բռնությունը տեղ չունի՝ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով՝ անչափահասի տվյալները չեմ հրապարակում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ