Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 56-ամյա Անահիտ Ս.-ին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.00-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, գործարար պատգամավոր, ՀՀԿ անդամ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետից գողացել է սննդամթերք եւ տնտեսական ապրանքներ` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: