Գեղարքունիքի մարզում «Սոթքի ոսկու հանքի» վարչական տարածքում հոկտեմբերի 16-ին, ժամը 16:30-ի սահմաններում Վարդենիս–Քարվաճառ ավտոճանապարհի նշված հանքի տարածքում բախվել են 61-ամյա Ատոմ Ա.-ի վարած ГАЗ 2410 մակնիշի 34 NA 958 համարանիշի եւ 59-ամյա Արմեն Ա.-ի վարած Lexus մակնիշի 04 AA 440 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Lexus-ի ուղեւոր 55-ամյա Ինա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, իսկ վարորդը՝ Վարդենիսի բժշկական կենտրոն: