News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ոստիկանությունը անհետացած սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի մնացորդների թաղման հնարավոր տեղն է  փնտրում Ստամբուլում և մերձակա Յալովա նահանգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Yeni Safak թերթը։

Իրավապահ մարմիններում թերթի աղբյուրի տվյալներով՝ քննիչները խուզարկել են  Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելության ոչ միայն 26 ավտոմեքենաներ, այլ նաև առանց դիվանագիտական համարների ավտոմեքենաները, որոնք նկատվել են տեսահսկման տեսախցիկներով հյուպատոսության շրջանում և կասկած են հարուցել։ Նշվում են, որ նրանցից մի քանիսը հետքերը խճճելու համար դուրս են եկել դիվանագիտական առաքելության շրջանից և անցնելով տարբեր երթուղիներով ետ են վերադարձել։

Ելնելով հյուպատոսական ավտոտրանսպորտի երթուղիների վերլուծությունից՝ քննիչները ընդլայնել են որոնումները՝ տարածվելով Ստամբուլից հարավ՝ Յալովի նահանգի վրա, ինչպես նաև Բելգրադյան անտառ, որը գտնվում եմ Ստամբուլում։

Հիշեցնենք, որ Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն, ապա անհետացել։ Թուրքերը վստահ են, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան այդ ամենը հերքում է՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ