News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիացի գիտնականները մտածել են ծամոն, որի համը կարելի է կարգավորել, հայտնում է  Life–ը՝ վկայակոչելով New Scientist–ը։

Անսովոր ծամոնը ստեղծել են Ճապոնիայի Մեյձի համալսարանի գիտնականները եւ փորձարկվել է Գերմանիայում անցկացված սիմպոզիում։ Արտադրանքը կազմված է ձգվող նյութից, որը սովորական ծամոն է հիշեցնում։ Օգտագործումից առաջ մասնագետները կարգավորում են նրա համը, ապա ֆիզիկական ազդեցության (ատամների ճնշում) ներքո ծամոնը խնձորի, արքայախնձոր, մսի, շոկոլադի եւ այլ մթերքների համ է ստանում։

Դա հնարավոր է շնորհիվ պիեզոէլեկտրական էֆեկտի, երբ էլեկտրոդները ազդում են լեզվի տարբեր հատվածների վրա, որոնք պատասխանում եմ համային ընկալիչների համար։ Փաստացի ծամոնը անհամ է, սակայն մեր ուղեղին թվում է, թե այն անանուխի կամ ձմերուկի համ ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ