News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը Ամանորի տոներին նոր ակցիա է սկսում, որի շրջանակներում փոքր ու միջին բիզնեսի համար իր մոտ գործող տոկոսադրույքներից ավելի ցածր տոկոսադրույքներով կարճաժամկետ վարկեր է առաջարկում: Այս մասին, հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Նրա խոսքով, մինչեւ 2018 թվականի ավարտը կարճաժամկետ վարկեր վերցնելու դեպքում ցածր տոկոսադրույքները կգործեն մինչեւ 2019 թվականի մարտի 1-ը: Մասնավորապես, դրամով վարկերի դեպքում տոկոսադրույքը կկազմի 9,44 տոկոս, դոլարի դեպքում՝ 6,94 տոկոս, իսկ եվրոյի դեպքում՝ 5,3 տոկոս:

«Այդ տոկոսադրույքները կգործեն այն դեպքում, եթե վարկը մինչեւ 2019 թվականի մարտի 1-ը ամբողջությամբ մարվի: Եթե վարկառուն երկարաձգի վարկի սպասարկումը, կգործեն բանկի համար ստանդարտ տոկոսադրույքները»,-ասաց Բարսեղյանը:

Բանկի կողմից առաջարկվող մեկ այլ նորություն է բժշկական, ավտոտեխսպասարկման եւ այլ ծառայությունների ֆինանսավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ