News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Բնակարան երիտասարդ ընտանիքներին» նախագծում կան կետեր, որոնք լրացուցիչ խոչընդոտ են ստեղծում երիտասարդ ընտանիքների համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Նախագծի մակարդակով պատրաստ է մի փաստաթուղթ, որի համաձայն, ընտանիքի անդամների տարիքի համագումարը 65–ից դարձնում են 70, եթե նախկինում 30 տոկոս կանխավճար էր պետք, ապա դա էլ 10 տոկոս են դարձնում, եթե երկրորդ բնակարան է գրավադրվում։ Մինչդեռ սա մի քիչ անտրամաբանական է, որովհետեւ եթե բնակարան ունենար, կշարունակեր ապրել։ Իմ կարծիքով, սա լրացուցիչ խոչընդոտ է երիտասարդ ընտանիքների համար»,– ասաց նա։

Տնտեսագետի խոսքով, շատ կարեւոր է, որ պատրաստվում են տոկոսադրույքի շեմն իջեցնել մինչեւ 5.5–6 տոկոս, սակայն, սա բավարար չէ, որ ավելի շատ ընտանիքներ հիփոթեք վերցնեն. «Ենթադրենք՝ երիտասարդ ընտանիքը 11 մլն դրամ վարկ է վերցնում 5.5 տոկոսով եւ 20 տարով, ամսական գումարի չափը սկզբնական կազմելու է 95 հազար դրամ, իսկ վերջին տարիներին արդեն 40 հազար դրամ է դառնում։ Երբ խոսվում է ամսական 45-50 հազար դրամ վճարի մասին, սա իրատեսական չէ»։

Սուրեն Պարսյանի կարծիքով, դրանից հետո բնակարանների գնի աճ էլ կլինի, հատկապես 1-2 սենյականոց բնակարանների դեպքում. «Կառավարությունն առաջնահերթ պետք է մտածի աշխատավարձերի բարձրացման մասին։ Այսօր մենք ունենք աշխատող աղքատներ, որովհետեւ նրանք աշխատում են բայց չեն կարողանում պահել ընտանիք»։

Նշենք, որ երիտասարդ ընտանիքների ծրագրի մասին օրեր առաջ խոսել էր Նիկոլ Փաշինյանը։ Նա ներկայացրել էր, թե ինչ է նախատեսվում նոր նախագծով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ