News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թաիլանդի հարավում Սոնգկլա նահանգում գտնվող Խատ Յայ քաղաքի իշխանությունները հինգշաբթի ամբողջ օրը փորձում են բռնել 3-մետրանոց կոկորդիլոսին, որը քաղաքի խիտ բնակեցված շրջանում պարբերաբար «արեւահարվում» է ջրանցքի ափին, հայտնում է Bangkok Post-ի էլեկտրոնային տարբերակը:

Նահանգի տարածքում գտնվող արգելոցներից մեկում նրան «վերաբնակեցնելու» նպատակով բռնելու յուրաքանչյուր փորձի դեպքում կենդանին սուզվում է ջրանցքի մեջ եւ հետապնդողներից թաքնվում ջրի տակ, սակայն որոշ ժամանակ անց նորից դուրս է լողում ափի նույն արեւոտ հատվածում, որտեղ մինչեւ այդ նրան տեսել էին: 5 հավի մսեղիքով կոկորդիլոսին գրավելու փորձերն ապարդյուն են անցել: Նահանգի ձկնային տնտեսության բաժնի ներկայացուցիչները վախենում են, որ սողունը կլողա դեպի նահանգի ավելի լայն հիմնական ջրանցք, որտեղ նրան բռնելն արդեն գրեթե անհնար կլինի, հայտնում է պարբերականը:

Դեպարտամենտի կանչով շուտով Խատ Յայ է ժամանելու Թաիլանդի բնական պաշարների նախարարության կոկորդիլոսներ որսալու մասնագետների խումբը, որը կզբաղվի որսով եւ կենդանու տեղափոխությամբ, նշված է հաղորդագրության մյեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ