News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Արմավիա» ավիաընկերությունը սկսում է պարբերական չվերթներ իրականացնել դեպի իսպանական Մադրիդ, հնդկական Ամրիտսար եւ գերմանական Մյունխեն:

Չվերթները դեպի Մադրիդ իրականացվելու են հինգշաբթի եւ շաբաթ` ժամը 6:05-ին:

Սկսած 2011թ. մարտի 9-ից ավիաընկերությունը չվերթներ է իրականացնելու Ամրիտսար սրբազան քաղաք: Երեւան-Ամրիտսար-Երեւան չվերթներն իրականացվելու են շաբաթվա 3/4-րդ եւ 4/5-րդ օրերին, իսկ Երեւան-Մյունխեն-Երեւան չվերթները` երեքշաբթի, հինգշաբթի ու շաբաթ օրերին, ժամը 10:50-ին, սկսած մարտի 29-ից:

Բացի այդ, «Արմավիան» առաջարկում է հարմարավետ չվերթներ Ամրիտսարից Բիրմինգհեմ, Հռոմ, Մոսկվա եւ ետ` Երեւան, բացառիկ էժան գներով, NEWS.am-ին հայտնել է ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

Նշենք, որ ազգային ավիափոխադրողն արդեն չվերթներ իրականացնում է դեպի վերոնշյալ երկրներ` Բարսելոնա, Դելի, Բեռլին ուղղություններով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ