News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է շնորհակալություն հայտնել Հայաստանում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսին այն բանի համար, որ նրան հնարավորություն է տրվել արտահայտելու դիրքորոշումը, որը պաշտոնական մակարդակով նրա երկրի իշխանությունները չեն կարող բարձրաձայնել: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ քանի որ Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական իշխանության փոփոխություն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, հնարավոր է, ակտիվանա: «Մենք այսբերգի գագաթն ենք տեսնում: Իրականում քաղաքական գործընթացներն այն ժամանակ են ակտիվանում, երբ երկրում իշխանափոխություն է կատարվում: Երբ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը կներկայացնի միայն Հայաստանը, բոլորս դրան տարբեր կերպ արձագանքեցինք»,- պարզաբանեց Ալավերդյանը:

Նրա կարծիքով՝ Փաշինյանը կարող է փոխել ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացը, քանի որ ավելի պակաս է կախված այն որոշումներից, որոնք ընդունել են առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները:

Լարիսա Ալավերդյանը հերթական խիստ քննադատությանը ենթարկեց, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները՝ դրանք անընդունելի անվանելով:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ հարցազրույցում անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում պահանջում է «օկուպացված տարածքների» մի մասի վերադարձ, չնայած այնպիսի իրադարձությունները, ինչպիսին էր 2016 թվականի ապրիլյան պատերազմը, դա հայ ժողովրդի համար առավել դժվար է դարձնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ