News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ոչ մի կասկած չկա այն առումով, թե քանի տոկոս կհավաքի առաջիկա խորհրդարանական ընտրություններին այս կամ այն քաղաքկան ուժը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝  մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ երկրում դրա հետեւանքով ձեւավորված քաղաքական իրավիճակը։

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ապրիլին հրաժարական տվեց, քանի որ այն մարդիկ, որոնք սահմանադրության ներկա տարբերակն են գրել, չեն պատկերացրել, որ երկրում կարող է մի իրավիճակ առաջանալ, երբ ժողովրդի մոտ միասնական կարծիք կձեւավորվի, իսկ այն քաղաքական ուժը, որը խորհրդարանում մեծամասնություն կստանա, լրիվ այլ իրականության առաջ կհայտնվի։

Միաժամանակ, Իգիթյանը կասկած հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Աժ–ում իրական ընդդիմություն կլինի՝ նույնիսկ հաշվի առնելով սահմանադրության այն դրույթը, որ ԱԺ–ն երեսուն տոկոսով պետք է ընդդիմության ներկայացուցիչներից բաղկացած լինի։  «Բայց ո՞վ է ասում, որ այդ երեսուն տոկոսն ընդդիմադիր կլինի: Ես համոզված եմ, որ մենք կունենանք ընդդիմություն այն ժամանակ, երբ կստեղծվի այն քաղաքական դաշտը, որտեղ հնարավոր է, որ քաղաքական դաշտ ու գործիչներ ձեւավորվեն: Մեզ մոտ քաղաքական դաշտը ձեւավորված չէ, ես հուսով եմ, որ դա կստեղծվի»: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ