News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Երկրի բնակչությունը մինչեւ 2050 թիվը կաճի 2,2 միլիարդով։ Այս մասին ասվում է Ազգաբնակչության ոլորտում ՄԱԿ-ի հիմնադրամի «Աշխարհի ազգաբնակչությունը 2018թ․» զեկույցում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայում աշխարհի 43 երկրներից, յուրաքանչյուր կնոջը առնվազն 3 երեխայի ծնելիություն հաշվարկով, 38-ը գտնվում են Աֆրիկայում»,- ասվում է զեկույցում։ Սրա հետ կապված՝ Աշխարհի բնակչության մեջ Աֆրիկայի մասնաբաժինը 17 տոկոսից աճում է՝ հասնելով 26 տոկոսի։ Ընդ որում շատ զարգացող երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Բանգլադեշում, Մյանմայում, որտեղ եկամտի մակարդակը համաշխարհային չափանիշներով բարձր չէ, ծնելիությունը բոլորովին վերջերս նվազել է»,- ասվում է հետազոտության մեջ։

Զեկույցի հեղինակները նաեւ նշել են, որ չնայած ծնելիության անկման համաշխարհային միտումներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգընթաց՝ որոշ զարգացած երկրներ կարող են բարելավել իրավիճակը։ Դրա համար նրանք պետք է խրախուսեն այն ընտանիքներին, որոնք ուզում են ավելի շատ երեխաներ ունենալ, բայց չեն կարող՝ տնտեսական պատճառներով։

Ծնելիության հետ կապված իրավիճակը կախված է վերարտադրողական իրավունքների արդեն գոյություն ունեցող սահմանափակումներից։ Վերարտադրողական իրավունքը իրենց սեռական եւ վերարտադրողական առողջության վերաբերյալ մարդկանց գիտակցական ընտրության հնարավորությունների ապահովումն է։ Դա ենթադրում է այդ թվում սեռական գիտելիքների տրամադրում, ընտանիքի պլանավորման միջոցների (ինչպիսին են հակաբեղմնավորիչները, որոնց օգտագործումը դեռեւս շատ երկրներում արգելված կամ սահմանափակ է) հասանելիություն։

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին քառորդ դարում վերարտադրողական իրավունքների հետ կապված իրավիճակն աշխարհում նշանակալիորեն լավացել է, սակայն ամեն տարի 300 հազար կին է մահանում ծննդաբերության ժամանակ, քանի որ նրանց երկրներում վերարտադրողական իրավունքները չեն ապահովվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ․ Էր Ռիադը սատարում է Եմենում պատերազմի դադարեցմանն ուղղված ՄԱԿ-ի խաղաղ ջանքերին
Մենք սատարում ենք Եմենում իրավիճակի խաղաղ լուծմանը․․․
Բուլղարիան չի միանա միգրացիայի մասին ՄԱԿ-ի Համաշխարհային համաձայնագրին
Համաշխարհային համաձայնագիրը այս տարվա հուլիսին համաձայնեցվել էր ՄԱԿ անդամ բոլոր պետությունների հետ, բացի ԱՄՆ-ից․․․
Գուտերիշ․ Ազգայնականությունը, կրոնական եւ էթնիկ նախապաշարմունքները քայքայում են հասարակությունը
Եւս մեկ սպառնալիք, ըստ Գուտերիշի, Եվրոպական միության հանդեպ վստահության ճգնաժամն է․․․
ՄԱԿ-ը որոշել է Լիբիայում ընտրությունների ժամկետները
Նա պարզաբանել է, որ «հաջորդ ընտրական գործընթացը պետք է անցկացվի 2019-ի գարնանը»...
Նուբարաշենում առկա 4123 տոննա աղտոտված հողը նախատեսվում է տեղում վնասազերծել
Քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում 1053 տոննա թափոնների ոչնչացման տարբերակները...
Որակի համաշխարհային օր
Որակի համաշխարհային օրը հաստատվել է 1990թ․․․
Partner news