News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացմանը սաուդյան թագավորության մասնակցության մասին հարցերի ֆոնին Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների ֆինանսների նախարարները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի առեւտրի նախարարը հրաժարվել են Սաուդյան Արաբիայում անցկացվող «Դավոսը անապատում» անունով հայտնի ներդրումային համաժողովին մասնակցությունից, փոխանցում է AP-ն:

Համաժողովին մասնակցելուց ավելի վաղ հրաժարվել էր նաեւ ԱՄՀ տնօրեն Քրիսթին Լագարդը:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մեյրի խոսքով՝ լրագրողի անհետացումը լուրջ միջադեպ է, եւ սաուդյան իշխանությունները պետք է պարզաբանումներ տան:

Մեծ Բրիտանիայի առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը նշել է, որ Լոնդոնը, ինչպես նախկինում, անչափ մտահոգված է Հաշքաջիի անհետացմամբ: «Նրանք, ովքեր նրա անհետացման համար պատասխանատվություն են կրում, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ