News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի նախագահի թիկնազորն ուժեղացվել է՝ նրան սպանելու նպատակով դավադրությունը հետաքննելու հետ կապված՝ տեղեկացնում է AP-ն։

Նախագահի խորհրդական Սարատ Կոնգագեջը լրագրողներին հայտարարել է, որ նախազգուշական միջոցառումներ են կիրառվում նախագահ Մաիտրիպալ Սիրիզենին պաշտպանելու համար։ Նա հրաժարվել է ավելի մանրամասն տեղեկատվություն հայտնել։

Անցյալ ամիս ոստիկանության տեղեկատու անձը հայտնել էր, որ մի բարձրաստիճան պաշտոնյա իրեն ասել է, թե վարձու մարդասպանի միջոցով նախագահին սպանելու մտադրություն կա։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն այդ գործով կալանավորվածներ դեռեւս չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ