News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ տարիներ առաջ Հունան Պողոսյանի կողմից Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառելու հրապարակման վերաբերյալ պետք է նոր քննություն անցկացվի։

«Շանթ Հարությունյանն այդ կապակցությամբ ցուցմունք չի տվել, լավ առիթ է, որ նոր քննություն իրականացվի, Շանթ Հարությունյանն էլ հուսամ կօգնի, որ պարզվի իրականությունը։ Ես այսօր խոսել եմ մեր իրավապահների հետ եւ ասել, որ պետք է նոր քննություն անցկացնել հնարավորության դեպքում»,– այսօր՝ հոկտեմբերի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանն իրեն պատմել է, որ այդ ժամանակվա փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն իր նկատմամբ բռնություն է կիրառել։ Նշենք, որ Հունան Պողոսյանն օրերս Փաշինյանի որոշմամբ Սյունիքի մարզպետ է նշանակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ