News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ռուբլու վերջին կտրուկ արժեզրկումից հետո ռուսական արժույթը իր նախնական դիրքերը վերականգնել է: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին սահմանվեց ընթացիկ տարվա համար ԱՄՆ դոլարի ռեկորդային փոխարժեք՝  69,97 ռուբլի: Այսինքն՝ մի փոքր ցածր հոգեբանական 70 ռուբլի նիշից: «Նախնական դիրքեր» ասելով՝ նկատի ունենք միայն վերջին շրջանի մակարդակը: Քանի որ տարեսկզբին (կոնկրետ մինչեւ ապրիլի 11-ը) ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել էր 60 ռուբլի նշաձողին (տես՝ աղյուսակը): 

Տարիներ առաջ Ռուսաստանում ԱՄՆ դոլարի կարճ արժեւորումը հանգեցրեց Հայաստանում ֆիզիկական անձանց այս երկրից կատարվող դրամական փոխանցումների անկմանը: Նախ նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակումներում դրամական փոխանցումները ներկայացվում են ԱՄՆ դոլարով: Սակայն փոխանցումների մի մասն իրականացվում է նաեւ ռուսական ռուբլով: Բայց քանի որ Ռուսաստանից կատարվող փոխանցումներում ռուբլու բաժնի մասին տեղեկություններ չեն հրապարակվում, պայմանականորեն ընդունում ենք, որ բոլոր գործարքներն ամբողջությամբ կատարվել են ԱՄՆ դոլարով:  

Ձգտելով գոնե մասամբ փոխհատուցել ԱՄՆ դոլարին ռուբլու փոխարկման վնասը՝ Ռուսաստանից փող ուղարկողներից շատերը սկզբնական գումարը ռուբլով էին ավելացնում: Այս պատճառով, չնայած ԱՄՆ դոլարով արտահայտված փոխանցումների գումարը վերջին տարիներին կրճատվել է, ռուբլով վերահաշվելով այն նույնիսկ աճել է:  

Օդոստոսին, սակայն, այս միտումը խախտվեց: Ստորեւ ներկայացված երկրորդ աղյուսակում բերված է Ռուսաստանում ԱՄՆ դոլարի ամսական միջին փոխարժեքի դինամիկան, ինչպես նաեւ այս երկրից Հայաստան դրամական փոխանցումների գումարները (արտահայտված ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ այն ռուսական ռուբլով վերահաշվելով): Այս տվյալները վերաբերում են ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին, անցյալ տարվա նույն ամսվա համեմատությամբ տոկոսներով արտահայտված:

Նշենք, որ չնայած ռուբլով արտահայտված փոխանցումների դինամիկայի նվազմանը, հուլիսին դրա տեմպն, այնուամենայնիվ, 100 տոկոսից բարձր էր: Սակայն օգոստոսի հաշվետու ամսում այս միտումը խախտվեց: Առաջին անգամ ռուբլով փոխանցումների սկսզբնական գումարը տարեկան կտրվածքով նվազեց:

Ստացվում է, որ Ռուսաստանում դոլարի ամրապնդմանը այնտեղից Հայաստան փոխանցումների համար այլ բացասական գործոններ էլ են ավելացել։ Վերջիններիս առնչությամբ ավելի մանրամասն տեղեկության բացակայության պատճառով կարելի է միայն ենթադրություններ անել։

Չնայած կա մի հետաքրքիր վարկած։ Իշխանափոխությունից հետո Հայաստան են այցելել այլ երկրներից մեր հայրենակիցները։ Նրանց թվում կարող էին լինել անձինք (այդ թվում աշխատանքային միգրանտներ), որոնք համակարգված ձեւով փող են փոխանցում հայրենիքում մնացած իրենց հարազատներին։ Միանգամայն հավանական է, որ ՌԴ-ից ժամանողները նախընտրել են ոչ թե փոխանցել, այլ իրենց հետ բերել փողը։ Սակայն սա միայն վարկած է։

ՌԴ արժութային շուկայում իրավիճակի առնչությամբ՝ այնտեղ այժմ տնտեսության «դեդոլարիզացիայի» կուրս են վերցրել։ Այս ուղղությամբ միջոցառումների ծրագիրը, ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, «գաղտնի է»։ Սակայն առանձին մասնագետներ հաճախ հնչեցնում են բավականին արմատական միջոցներ երկրի տնտեսությունում այդ արժույթի դերի կրճատման հարցում։ Այս թվում բնակչության «դոլարային» ներդրումների փոխանակումը ռուբլու։

Այսպիսի հայտարարությունները արդեն իսկ խուճապ են հարուցել բնակչության շրջանում։ Սակայն, նշվում է, որ «դեդոլարիզացիայի» գործընթացը ի թիվս այլնի (ֆոնդային շուկայի ոլորտում փոփոխություններ եւ այլն) ենթադրում է միայն Ռուսաստանի արտահանման եւ ներդրման մեջ աստիճանական հրաժարում ԱՄՆ դոլարի օգտագործումից։ Այսինքն՝ բնակչության ներդրումները դոլարով այդ գործընթացը իբր կշրջանցի եւ այդ փողերի փոխանակում ռուբլու չի նախատեսվի։

Հետաքրքիր է, որ ՌԴ հիփոթեքային շուկայում վերջին ժամանակներս իրական բում է նկատվում, եւ, ըստ գնահատականների, այս տարին կավարտվի դրա ծավալների գրեթե մեկ երրորդով աճով։ Ռուս փորձագետները այս ցատկը բացատրում են վարկային տոկոսադրույքների նվազմամբ բնակարանի շուկայական գների կայունության ֆոնին։ Սակայն չի բացառվում, որ դոլարային կամ ռուբլու կապիտալի տերերը «անվտանգության» համար դրանք կներդնեն անշարժ գույքի մեջ։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ