News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կերչի քոլեջում հրաձգությունը, որի հետեւանքով 20 մարդ է զոհվել, գլոբալիզացիայի արդյունք է, «այդ թվում՝ սոցցանցերի»։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» բանակցային ակումբի ամենամյա նիստում՝ տեղեկացնում է РБК-ն։

Պուտինը նաեւ կարծիք է հայտնել, որ այս դեպքի վրա ազդել են «ԱՄՆ-ում հայտնի ողբերգական իրադարձությունները»։

«Անկայուն հոգեկան աշխարհով երիտասարդներն իրենց համար ինչ-որ սուտ հերոսներ են կերտում»,- հայտարարել է նախագահը։ Ըստ նրա՝ դա նշանակում է, որ մենք բոլորս, մասնավորապես Ռուսաստանում, եւ աշխարհում «վատ ենք արձագանքում փոփոխվող պայմաններին»։ «Դա նշանակում է, որ մենք երիտասարդների համար պետքական, օգտակար եւ հետաքրքիր կոնտենտ չենք ստեղծում։ Նրանք հափշտակում են հերոսության այդ կեղծիքը։ Դա էլ բերում է նման ողբերգությունների»,- նշել է Պուտինը։

Նախօրեին Կերչի պոլիտեխնիկական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը ուսումնական հաստատությունում ռումբ էր պայթեցրել եւ կրակ բացել։ Հրաձիգը, ով ինքնասպան էր եղել, եւ 20 մարդ զոհվել էին։ Մի քանի տասնյակ մարդ վիրավորվել էր։

Ղրիմում եւ Սեւաստոպոլում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ է հայտարարված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ