Հայաստանի ցանկացած քաղաքացիներ կարող են միավորումներ ստեղծել, այդ թվում կուսակցություններ։ ՀՀ երկրորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կուսակցություն ստեղծելու մտադրությանն այսօր՝ հոկտեմբերի 18–ին, այսպես արձագանքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա իսկապես վակում կա քաղաքական դաշտում, բայց կարծում եմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամեն ինչ կդնեն տեղը»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել եւ ընդդիմություն դառնալ։