News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիայում Ռուսաստանը գործողություն է սկսել ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» բանավեճի ակումբում նիստի ժամանակ, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Իհարկե նա (ահաբեկչությունը) մեր երկրին եւս շատ մեծ սպառնալիք է ներկայացնում: Հենց այս պատճառով մենք Սիրիայում ակտիվ գործողություններ սկսեցինք»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ ահաբեկչությունը սպառնալիք է ներկայացնում նաեւ հարեւան պետություններին: Նա հավելել է, որ Ռուսաստանը գլոբալ առումով ահաբեկչությանը չի հաղթել, սակայն հաջողվել է այս երեւույթին «վիթխարի վնաս» հասցնել:

Նա նշել է, որ Ռուսաստանն «ընդհանուր առմամբ, հասել է այն նպատակներին, որոնք իր առջեւ դրել էր» մինչեւ Սիրիայում գորոծողությունների մեկնարկը, փոխանցում է «Ինտերֆաքսը»: Ըստ նրա՝ երեք տարում հաջողվել է ազատել Սիրիայի տարածքի փաստացի 95 տոկոսը. «Սա առաջինը: Երկրորդ՝ մենք այնտեղ պետականություն ենք հաստատել, թույլ չենք տվել պետականությանը, որպես այդպիսին, փլուզվել»:

Պուտինը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին Սիրիայի իրավիճակի կարգավարման գործում օգնության համար՝ նշելով, որ նրանք կատարում են իրենց պարտավորությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նրանք աշխատում են, եւ մենք դա տեսնում ենք: Ցանկանում եմ այս կապակցությամբ մեր թուրք գործընկերներին շնորհակալություն հայտնել»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ դեռեւս ոչ ամբողջ ծանր սպառազինությունն է դուրս բերված, ահաբեկչական կազմակերպությունների ոչ բոլոր գրոհայիններն են տարածքը լքել, սակայն «թուրք գործընկերները ամեն ինչ անում են պարտավորությունները կատարելու համար»:

«Նրանք բավականին կոշտ եւ միանգամայն արդյունավետ են գործում»,- հավելել է Պուտինը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ