News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միջուկային զենք կիրառելու ռուսական հասկացության մեջ չկա նախազգուշական հարված՝ «Վալդայ» բանակցային ակումբի ամենամյա նիստում հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ տեղեկացնում է РБК-ն։

«Միջուկային զենք կիրառելու մեր հասկացության մեջ չկա նախազգուշական հարված»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանի հասկացությունը պատասխան հանդիպակաց հարված է ենթադրում։ Նա պարզաբանել է, որ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի միայն այն ժամանակ, երբ կհամոզվի, որ ինչ-որ մեկն իր տարածքին հարված է հասցնում։ «Դրա համար հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող համակարգ կա։ Երբ մենք համոզվում ենք, իսկ դա մի քանի վայրկյան է տեւում, որ Ռուսաստանը գրոհում են, միայն դրանից հետո մենք պատասխան հարված ենք հասցնում»,- ասել է ՌԴ նախագահը։ Նա հստակեցրել է, որ Ռուսաստանը չի կարող աղետի նախաձեռնող լինել, քանի որ հարվածի կանխարգելման հնարավորություն չունի։ «Ագրեսորը պետք է իմանա, որ փոխհատուցումն անխուսափելի է, որ ինքը ոչնչացվելու է։ Իսկ մենք ագրեսիայի զոհ ենք։ Եվ մենք, որպես նահատակներ, դրախտ կընկնենք, իսկ նրանք ուղղակի կսատկեն, քանի որ անգամ զղջալ չեն կարողանա»,- ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ