ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ ճիշտ չէ այն կարծիքը, թե Թրամփը միայն ինքն իրեն է լսում՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Դա ճիշտ չէ։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկի հետ իրեն այդպես է պահում, այդ դեպքում նրանք են մեղավոր։ Մենք նրա հետ նորմալ, բավական պրոֆեսիոնալ երկխոսության մեջ ենք, եւ, իհարկե, նա լսում է։ Ես տեսնում եմ՝ նա արձագանքում է զրուցակցի փաստարկներին։ Ես չեմ կիսում այն կարծիքը, թե նա իրեն ցախաքլորի պես է պահում եւ ոչ մեկին չի լսում։ Դա ճիշտ չէ»․- նշել է նա։.
Պուտինն ասել է, թե ինքն ու Թրամփը շատ հարցերի հանդեպ տարբեր հայացքներ ունեն, սակայն դա նորմալ է երկխոսության համար։