News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ամեն մարդ ունի իր մտածելակերպը, քաղաքական տեսակետը, դռները բոլորի համար բաց են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով կուսակցությունից արտահոսքի վերաբերյալ հարցին։

«Բոլոր մարդիկ իրենց իրավունքներն ունեն, ինձ մոտ պարտադրված մարդիկ չկան, կաշառքով, ծանոթ–բարեկամով մարդիկ չկան։ Իրենք որոշել են, իրենց ցավը տանեմ, ինչ ասեմ։ Ամեն մարդ ունի իր մտածելակերպը, իր գաղափարը, քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են, բոլորն էլ իրավունք ունեն կուսակցություն բացելու՝ ում հետ կցանկանան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օրերս նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը և ներկայիս ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահան Կարապետյանը հայտարարել են կուսակցությունից դուրս գալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ