News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ջրային ռեսուրսների կառավարման՝ տեխնիկական վերազինման և մոնիթորինգի համակարգի կատարելագործման,  2 համաձայնագիր են ստորագրել ՀՀ բնապահպանության նախարարությունն ու եվրոպական գործակալությունները։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Բնապահպանության նախարարի և, ի դեմս Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության, ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Մայքլ Սուտերի ստորագրած համաձայնագրով կգնվեն լաբորատոր և մոնիթորինգի սարքավորումներ, համապատասխան վերապատրաստում կիրականացվի և լաբորատորիայի նոր մասնաշենքի վերանորոգում:

Ողջ ծրագրի համար Հայաստանին նախատեսված է տրամադրել 1 մլն եվրո, որի շրջանակներում ենթակառուցվածքների բարելավման և սարքավորումների տրամադրման ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 600,000 եվրո։

Ֆրանսիայի «Արտուա-Պիկարդի» ջրային գործակալության և Բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալութան միջև համագործակցության համաձայնագրի նպատակն է հիմնել տեխնիկական համագործակցություն՝ ինստիտուցիոնալ հզորացման, ջրօգտագործման տվյալների հավաքագրման գործընթացի բարելավման, ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման և տնտեսական մեխանիզմների կիրառումն ընդլայնելու համար:

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը գոհունակություն է հայտնել նաև ջրավազանային կառավարման պլանավորման լավագույն փորձով աշխարհում հայտնի Ֆրանսիայի հետ համագործակցությունը նոր հարթության վրա բարձրացնելու մեկնարկող գործընթացը։

ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը նկատել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը՝ մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման հարցերը, երկու երկրների համագործակցության գերակայություններից են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ