News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ՀՅԴ խմբակցության առաջարկը՝ Ընտրական օրենսգրքի նախագծում ամրագրել, որ համամասնական ցուցակները լինեն բաց, «Ելքի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը լավ գաղափար է համարում։

NEWS.am-ի հետ հարցազրույցում նա ասաց. «Բաց ցուցակների գաղափարը բավականին լավն է, բայց այսօր դրանք շատ դժվար է իրականացնել ժամկետի առումով եւ մասնագետների։ Դա ճիշտ, բայց վաղը չէ մյուս օրվա գաղափար է»։

Նա նշեց, որ շտապողականությունը պայմանավորված է հանգամանքով, որ առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների հեղափոխությունը ավարտված համարել չի կարելի։

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կոնսենսուս չլինելու հարցը մեկնաբանելով՝ նա ասաց, որ չնայած դրան նախագիծը կընդունվի։ 

«Կարծում եմ՝ կընդունվի, քննարկումների ընթացքում որոշակի ընդհանրությունների եկել ենք, մասնավորապես շեմի իջեցման մասով։ Մեր խմբակցությունը քննարկել է նաեւ ԲՀԿ առաջարկը 2 տոկոսի մասին եւ համաձայնության ենք եկել, որ 4–րդ ուժը պետք է գոնե 2 տոկոս հավաքի, որ կարողանա ներկայություն ունենա խորհրդարանում, իսկ ինչ վերաբերում է բաց եւ փակ ցուցակներին, ես չեմ կարծում, որ այստեղ այնքան հսկայական է տարբերությունը, որ չկարողանանք կոնսենսուսի գալ»,–ասաց Հովիկ Աղազարյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ