News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 75 ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, որին մասնակցում են նախագահ Արմեն Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։

Հանդիսավոր արարողությունից առաջ հնչել է Հայաստանի ազգային հիմնը, որից հետո ելույթով հանդես է եկել կաթողիկոսը։ Նաբարձր է գնահատել Ակադեմիայի դերը, մասնավորապես, հիմնարար գիտությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ ԳԱԱ-ից մի շարք հայտնի գիտնականների անունները իսկական հպարտություն են դարձել հայ ժողովրդի համար եւ պատմության մեջ ոսկե տառերով են գրվել։

Այնուհետեւ ելույթով հանդես է եկել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Իր խոսքում նա նշել է ինչպես Ակադեմիայի գոյության ընթացքում ձեռք բերած հաջողությունները, այնպես էլ այն մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են նրա առաջ։

Խնդիրների շարքում նա նշել է պետության կողմից ինչպես ԳԱԱ-ի, այնպես էլ կրթության ոլորտի վատ ֆինանսավորումը։ Մարտիրոսյանը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել կադրերի լուրջ արտահոսքի վրա։ Այդ ամենը, նրա խոսքերով, բացասաբար է ազդում հանրապետության հանրակրթական համակարգի վրա։

ԳԱԱ նախագահն ընդգծել է նաեւ դրական կողմերը։ Այսպես, վերջին տարիներին լուծվել են սոցիալական ուղղության որոշ խնդիրներ, ինչպես օրինակ, երիտասարդ գիտնականներին եւ նրանց ընտանիքներին բնակելի տարածքներ են տրամադրվել։

ԳԱԱ-ում երիտասարդ մասնագետների թիվը վերջին տարիներին աճել է 25-30 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ